Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ապրիլի 7-ին «Ուրարտուի» դարպասապահ Անատոլի Այվազովը ենթարկվել է վիրահատական միջամտության, որն անցել է բարեհաջող։ 24-ամյա դարպասապահի ինքնազգացողությունն այժմ լավ է, սակայն մի քանի օր նա դեռ կմնա բժիշկների անմիջական վերահսկողության ներքո։

Մոտ ժամանակներում հայտնի կդառնա Այվազովի ամբողջական վերականգնման համար պահանջվող ժամկետները։ Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Այվազովն «Ուրարտուի» կազմում անցկացրել էր 6 հանդիպում։