Not Selected

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒ․ «ԱՄԵՆ ԻՆՉ ՕՐԻՆԱՉԱՓ ԷՐ»

19/05/2021

«Նոայի» հետ խաղում հաղթական գոլի հեղինակ Ուգոչուկվու Իվուն, ասաց հետևյալը,

«Լավ, բայց միևնույն հերթին բարդ հանդիպում ստացվեց մեզ համար։ Մենք այս խաղին լավ էինք պատրաստվել, այնպես որ ամեն ինչ օրինաչափ էր։ Ուրախ եմ, որ գոլ խփեցի, տևական ժամանակ չէի կարողանում աչքի ընկնել, բայց այսօր ստացվեց։

Ինչ վերաբերվում է մրցաշարային աղյուսակին, ապա մենք եվրոգավաթային ուղեգիր վաստակելու հնարավորություն ունենք, ուստի պայքարելու ենք մինչև վերջ։ Ֆուտբոլիստները, մարզիչները, բոլորը լավ են տրամադրված, այնպես որ մենք կռվելու ենք մինչ վերջ»։