Not Selected

ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԶ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԵՎՐԱԳԱՎԱԹԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ»

20/05/2021

«Ուրարտու» - «Նոա» (1-0) խաղից հետո պաշտպան Էդգար Գրիգորյանը, որը հաղթական գոլային փոխանցման հեղինակ դարձավ, խաղի մասին նշեց հետևյալը․

«Կարծում եմ՝ շատ լավ առաջին խաղակես անցկացրինք, առավելությունը մերն էր, թիմային աշխատանքի շնորհիվ գոլային փոխանցում կատարեցի, ու կարողացանք բացել հաշիվը, երկրորդ խաղակեսում «Նոան» մեծացրեց ճնշումը, բայց մեզ մոտ ստացվեց դիմադրել ու գոլ բաց չթողնելը։ 

Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար, կրկին մտանք պայքարի մեջ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս խաղերում էլ հաջողության հասնենք ու իրական պայքար մղենք եվրագավաթային ուղեգրի համար»։