Not Selected

ԷՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ․ «ՄԵԶ ԵՐԿՈՒ ԵԶՐԱՓԱԿԻՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ»

21/05/2021

Տևական դադարից հետո «Նոայի» հետ խաղում խաղաժամանակ ստացավ երիտասարդ պաշտպան Էրիկ Սիմոնյանը։ Մենք զրուցել ենք 17-ամյա պաշտպանի հետ․

 

«ՆՈԱՅԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ․

«Տևական ժամանակ շարքից դուրս մնացի, քանի որ ունեի առողջական խնդիրներ, բայց «Նոայի» հետ խաղում մարզիչներն ինձ խաղաժամանակ տրամադրեցին ու ես խաղացի մինչև վերջ։ Մի փոքր բարդ էր ինձ համար, որովհետև երկար ժամանակ չէի խաղացել։ Մենք պայքարեցինք մինչև վերջ ու կարողացանք հաղթանակի հասնել»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Խնդիրներն արդեն անցյալում են, հիմա ամեն ինչ շատ լավ է։ Մարզավիճակս էլ աստիճանաբար բարելավում եմ։ Հուսով եմ, որ մյուս երկու խաղերում ամեն ինչ ավելի լավ կլինի»։

ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մեզ երկու եզրափակիչ է սպասվում։ Տոնած հաղթանակից հետո հանդերձարանում շատ լավ տրամադրություն էր տիրում, իսկ դա անչափ կարևոր է։ Մենք մրցաշարային աղյուսակին չենք նայում, կփորձենք հաղթել վերջին երկու խաղերում էլ, իսկ հետո կհասկանանք, թե ինչ իրավիճակում ենք»։