Not Selected

ԳՅՈՒՄՐԻԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՄԵԿ ՄԻԱՎՈՐՈՎ

07/05/2021

«Ուրարտուն» Գյումրիում ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ։ Պիտեր Մուտումոսիի հեղինակած տպավորիչ գոլին, գյումրեցիները պատասխանեցին հանդիպման վերջնամասում Ավո Ջունիորի խփած գոլով․

 

6 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 2 ԽԱՂ

Ստացվեց այնպես, որ մեկ շաբաթվա ընթացքում «Ուրարտուն» և «Շիրակը» երկու անգամ խաղացին միմյանց հետ։ Առաջին խաղում «Առյուծները» Արթուր Միրանյանի խփած գոլի շնորհիվ առավելության հասան 1-0 հաշվով, իսկ այս անգամ խաղը կայանալու էր արդեն «Շիրակի» հարկի տակ։ 

ԳՈԼ` ԴԱՐՁՅԱԼ 26-ՐԴ ՐՈՊԵԻՆ

Ինչպես նախորդ խաղում, «Ուրարտուն» խաղի մեկնարկից նախաձեռնության տերն էր, թիմը կարողացավ մի շարք վտանգավոր պահեր ստեղծել։ Ինչպես նախորդ խաղում, այս անգամ էլ հանդիպման 26-րդ րոպեին «Ուրարտուի» ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան։ Պիտեր Մուտումոսին անկասելի հարվածով գնդակն ուղարկեց Սպասոյե Ստեֆանովիչի դարպասը, խփելով իր առաջին գոլը «Ուրարտուի» կազմում։

ՎԱՍՏԱԿՈՒՄ ԵՆՔ 1, ԿՈՐՑՆՈՒՄ 2 ՄԻԱՎՈՐ

Երկրորդ խաղակեսն ավելի բուռն ընթացք ունեցավ։ Գրոհները երկու թիմերի կատարմամբ ավելի վտանգավոր էին։ Արթուր Միրանյանը գոլ խփելու հիանալի հնարավորություն ունեցավ, սակայն վրիպեց մոտ տարածությունից, փոխարենը հակագրոհի արդյունքում «Շիրակին» հաջողվեց հաշիվը դարձնել 1-1, աչքիը ընկավ Ավո Լեյբ Ժունիորը։ Նոր իրադարձություններ այս խաղում այլևս չզարգացան։ «Շիրակ» - «Ուրարտու»՝ 1-1։ 

2 ԿՈՐՈՒՍՏ՝ «ՎԱՆԻ» ՀԵՏ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Խաղի ընթացքում վնասվածքներ ստացան «Ուրարտուի» 2 ֆուտբոլիստներ Ջոնել Դեսիրեն, որն ամենայն հավանականությամբ բաց կթողնի 2 շաբաթ։ Իսկ հանդիպան վերջնամասում խաղադաշտը հարկադրաբար լքեց Ջեյմս Սանթոսը։

Այս խաղից հետո «Ուրարտուն» 29 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը։ Հաջորդ մրցակիցը Չարենցավանի «Վանն» է, որի հետ կհանդիպենք սեփական հարկի տակ մայիսի 11-ին՝ 19։30-ին։ 

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1

0-1 Պիտեր Մուտումոսի (26’), 1-1 Ավո Ժունիոր (82’)

«ՇԻՐԱԿ». 26. Սպասոյե Ստեֆանովիչ, 3. Հովհաննես Նազարյան, 7. Արման Ասլանյան (95․ Վարդան Արզոյան 72'), 19. Դոնիմանի Յակուբա Սիլուե, 21. Արտեմ Գևորգյան (99. Ավո Լեյբ Ջունիոր 46'), 25․ Աղվան Դավոյան (ա), 29. Ամեդե Տիդիան Դիամանդե (39. Լևոն Մրյան 46'), 30. Լևոն Դարբինյան (9. Արամ Մուրադյան 85'), 37․ Սերյոժա Ուռուշանյան, 50. Իգոր Ստանոևիչ (2․ Ռոբերտ Հակոբյան 63'), 89. Հայկ Իշխանյան։

Պահեստայիններ՝  1. Սոկրատ Հովհաննիսյան, 2․ Ռոբերտ Հակոբյան, 4․ Արտյոմ Միքայելյան, 9. Արամ Մուրադյան, 11. Մարտին Գրիգորյան, 55․ Լյովա Կարապետյան, 95․ Վարդան Արզոյան, 99. Ավո Լեյբ Ջունիոր, 39. Լևոն Մրյան:

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24․ Արսեն Բեգլարյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 67․ Վադիմ Պարամոնով (20․ Գոռ Լուլուկյան 87'), 33․ Վիտինյո, 14․ Պյոտր Տեն, 88․ Ջեյմս Սանթոս, 5․ Հակոբ Հակոբյան (ա) (90․ Օլեգ Պոլյակով 87'), 30․ Ուգոչուկվու Իվու, 6․ Պիտեր Մուտումոսի, 12․ Ջոնել Դեսիրե (10․ Կարեն Մելքոնյան 25'), 22․ Արթուր Միրանյան (38․ Իսահ Ալիյու 83')։ 

Պահեստայիններ՝ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 31․ Գրիգորի Մաթևոսյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 25․ Էդգար Գրիգորյան, 36․ Խարիտոն Այվազյան, 20․ Գոռ Լուլուկյան,  10․ Կարեն Մելքոնյան,  8․ Իգոր Պադերին, 38․ Իսահ Ալիյու, 90․ Օլեգ Պոլյակով, 9․ Եվգենի Կոբզար։