Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 30-ՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է, ՈՐԸ ԽԱՂԱՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

02/06/2021

Խորվաթիա - Հայաստան ընկերական խաղում խաղաժամանակ ստացավ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Կարեն Մելքոնյանը։ 22-ամյա հարձակվողը փոխարինման մտավ ընդմիջումից հետո։

«Ուրարտուի» պատմության ընթացքում Մելքոնյանը դարձավ 30-րդ ֆուտբոլիստը, որը խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում։

Հավելենք, որ խաղին հայտավորված էին նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հակոբ Հակոբյանն ու Արթուր Միրանյանը, սակայն նրանք խաղադաշտ դուրս չեկան։ Ընկերական հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 5-ին Շվեդիայի ընտրանու հետ։ Այդ հանդիպումը կկայանա «Ֆրենդս Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։