Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՂՐՂԶՍՏԱՆԻՆ

23/06/2021

Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը նույնպես հունիսի 22-ին հանդիպում անցկացրեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի շրջանակներում։ Մեր ընտրանին այդ խաղում 6-4 հաշվով առավելության հասավ Ղրզստանի նույն տարիքային հավաքականի նկատմամբ։

«Ուրարտուից» հրավիրված բոլոր ֆուտբոլիստները խաղաժամանակ ստացան, իսկ նրանցից երկուսը՝ Դավիթ Ղիասյանը և Արմեն Առաքելյանը աչքի ընկան խփած գոլերով։

Մեր տղաների գոլերը Ղրզստանի Մ-16 տարեկանների հավաքականի դեմ խաղում կարող եք դիտել այստեղ։