Not Selected

ԵՐԿՈՒ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ

24/06/2021

«Ուրարտուի» թիմերը պատանեկան առաջնություններում հերթական փայլուն արդյունքներն  են գրանցել։   

Հունիսի 22-ին երկու չեմպիոնություն ունեցանք․ Մ-12 տարեկանների 2-րդ խմբում հանդես եկող «Ուրարտու-2-09»-ը առաջնության վերջին տուրում հյուրընկալեց «Գանձասար Երևան-09»-ին։ Մեր թիմի կազմում Գուրգեն Հակոբյանը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասն ու ապահովեց թիմի չեմպիոնական հաղթանակը։ 

Նույն օրը «Ուրարտու-1-09»-ը վերջին խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սևան-09»-ի դարպասն ու դարձավ Մ-12 տարեկանների 4-րդ խմբի հաղթող։ Մեր թիմի կազմում դուբլ ձևակերպեց Սամվել Բեգլարյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Վարդան Խաչատրյանը, Հարություն Դեմիրճյանը և Արամե Եղոյանը։

Այսպիսով, «Ուրարտու-1-09»-ը միայն հաղթանակներ տոնեց այս մրցաշրջանում՝ գրանցելով լավագույն արդյունքն առաջնությունում՝ 12 խաղ, 12 հաղթանակ։

2020/21 մրցաշրջանի մյուս թիմերի համար մրցաշրջանը կավարտվի այս շաբաթ։ «Ուրարտուի» ևս մի քանի թիմեր դեռ շարունակում են պայքարը լավագույնի կոչման համար։