Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ

29/06/2021

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անկացրեց Պորտուգալիայի մինչև 16 տարեկանների հավաքականի հետ և պարտվեց 7-0 հաշվով։ Առաջին կեսն ավարտվեց 1-0 հաշվով, իսկ մյուս 6 գոլերը խփվեցին երկրորդ կեսում։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներից Ալիկ Հովհաննիսյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 67-րդ րոպեին, նույն րոպեին էլ խաղադաշտ մտավ Լևոն Բաշոյանը։

Նշենք, որ այս թիմերը ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնեն արդեն հունիսի 30-ին, Երևանի ժամանակով 19:00-ին։

Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ: