Not Selected

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆ․ «ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է՝ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՂԹԵԼ»

14/07/2021

«Ուրարտու» - «Մարիբոր» դիմակայության նախօրեին «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը  նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին

 

- «Ուրարտուի» կազմում Ձեր նորամուտը նշեցիք նման կարևոր խաղում, հետաքրքիր է՝ ի՞նչ զգացողություններ կային խաղից առաջ ու արդեն հանդիպման ընթացքում։

-Զգացողությունները լավն էին ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ հանդիպման ընթացքում ու դրանից հետո, փորձեցի թիմիս օգնել, որը հնարավորինս ստացվեց իմ կարծիքով։ Փոքր ինչ լարվածություն կար, քանի որ նորամուտիս խաղն էր։

 

- Մրցակիցն ի՞նչ տպավորություն թողեց։

- «Մարիբորը» լավ թիմ է, կազմակերպված ֆուտբոլ են խաղում, եվրագավաթներում էլ մեծ փորձ ուներ, ինչը երևաց խաաղադաշտում։

 

- Խաղում ես կիսապաշտպանությունում, իսկ «Ուրարտուում» մրցակցությունը բավականին մեծ է այդ դիրքում, ի՞նչ կասես այդ մասին։

- «Ուրարտուն» ուժեղ թիմ է, և, բնականաբար, մրցակցություն այստեղ նորմալ է յուրաքանչյուր դիրքում, բոլոր ֆուտբոլիստներն էլ ուժեղանում են հենց մրցակցության մեջ։

 

- Ինչպե՞ս է թիմը պատրաստվում «Մարիբորի» հետ հանդիպմանը։

- Պատրաստվում ենք բարձր տրամադրությամբ, նպատակը մեկն է՝ փորձելու ենք անպայման հաղթել։

 

- Ինչպես ես գնահատում թիմի շանսերը

- Մեկ գոլի տարբերություն է թիմերի միջև, շանսեր ունենք ու պետք է պայքարենք։