Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՊԱՔԻՆՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ ՈՒՆԻ

23/07/2021

«Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով աստիճանաբար մարզավիճակ է հավաքում։ 28-ամյա ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով, որոշ վերապահումներով ու սահմանափակումներով նաև ընդհանուր խմբի հետ։

Մեզ հետ զրույցում թիմի բժիշկ Արսեն Համբարյանը նշեց հետևյալը․ «Արսեն Բեգլարյանի ապաքինումը դրական դինամիկա ունի։ Ճիշտ է, դեռ որոշ սահմանափակումներով է մարզվում և հիմնականում անհատական ծրագրով, բայց մոտ ժամանակներում այդ սահմանափակումներն էլ կհանվեն»։

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը վնասվածք էր ստացել  մարզման ժամանակ, ինչի արդյունքում ստիպված եղավ բաց թողնել նախորդ առաջնության վերջնամասը և եվրագավաթային հանդիպումները։