Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ՝ «ՎԱՆԻ» ՀԵՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

24/07/2021

Սեփական հարկի տակ ստուգողական հանդիպում անցկացրինք «Վանի» հետ և առավելության հասանք 2-1 հաշվով։ «Ուրարտուի» կազմում գոլի հեղինակներ դարձան Արթուր Միրանյանն ու Նանա Անտվին, իսկ «Վանի» միակ գոլը հեղինակեց փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը։ 

Հուլիսի 24-ին կայացած երկրորդ ստուգողական խաղում մեր մրցակիցը «Վանն» էր։ Խաղն առաջին րոպեներից ենթադրում էր անզիջում պայքար։ Առաջին կեսում վստանգավոր գրոհները շատ էին հատկապես հյուրերի կատարմամբ, սակայն մինչ խաղակեսը հաշիվը բացել թիմերին չհաջողվեց։ 

58-րդ րոպեին Արթուր Միրանյանը,  անհատական վարպետություն ցուցադրելով, անցավ մրցակցի ֆուտբոլիստներին ու առաջ մղեց իր թիմին։ Սակայն 3 րոպե անց տուգանայինի խաղարկումից հետո «Վանի» ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Աչքի ընկավ թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը։ «Ուրարտուի» ֆուտբոլիստները մեկ-երկու իրական պահ ունեին խփելու երկրորդ գոլը, Լիվիո Միլտսի հարվածներից մեկի ժամանակ գնդակը դիպավ դարպասաձողին, մյուսն էլ հետ մղվեց դարպասապահի կողմից։ Մեր ֆուտբոլիստներին ի վերջո հաջողվեց հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը։ Խաղավարտից 10 րոպե առաջ Նանա Անտվին խփեց հաղթական գնդակը՝ 2-1։ 

Այս խաղով ավարտեցինք ստուգողական հանդիպումների շարքը։ Նոր մրցաշրջանը «Ուրարտուի» համար կմեկնարկի օգոստոսի մեկին։ Այդ խաղում տանը հյուրընկալելու ենք «Նորավանքին»։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» 2-1

0-1 Արթուր Միրանյան (59’), 1-1 Փորձարկվող ֆուտբոլիստ (70’), 2-1 Նանա Անտվի (80')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 96․ Անատոլի Այվազով, 26․ Աննան Մենսահ, 67․ Վադիմ Պարամոնով (2․ Նանա Անտվի 46'), 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 14․ Պյոտր Տեն, 5․ Հակոբ Հակոբյան, 9․ Նարեկ Աղասարյան, 30․ Ուգոչուկվու Իվու, 21․ Նարեկ Գրիգորյան (23. Լիվիո Միլտս 69'), 90․ Օլեգ Պոլյակով, 22․ Արթուր Միրանյան։ 

Պահեստայիններ՝  99․ Գրիգորի Մաթևոսյան, 2․ Նանա Անտվի, 25․ Էդգար Գրիգորյան, 6․ Պիտեր Մուտումոսի, 19․ Սերգեյ Մկրտչյան, 23․ Լիվիո Միլտս, 10․ Կարեն Մելքոնյան։