Not Selected

ՅԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

30/07/2021

Հայաստանի կանանց ֆուտզալի ազգային հավաքականը պատրաստվում է Մոլդովայում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի կանանց ֆուտզալի առաջնության մրցաշարին: Մեր ընտրանին օգոստոսի 2-ից 8-ը մարզումներ կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում, որից հետո օգոստոսի 10-ից 14-ը կմասնակցի ուսումնամարզական հավաքի։ Հավաքականին միանալու հրավեր է ստացել նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմի դարպասապահ Յանա Հարությունյանը։

Հավելենք, որ մրցաշարը կանցկացվի օգոստոսի 15-ից 20-ը։