Not Selected

ՎԱՐԴԱՆ ԱՐԶՈՅԱՆ․ «ՀԱՐԱԶԱՏ ՎԱՅՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ ՄԻՇՏ ՀԱՃԵԼԻ Է»

30/07/2021

Ինչպես տեղեկացրել ենք, «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել 26-ամյա պաշտպան Վարդան Արզոյանի հետ։ Հարազատ ակումբ տեղափոխվելուց հետո ֆուտբոլիստի հետ զրուցել ենք տպավորությունների ու թիմում իր նպատակների մասին․ 

 

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ուրարտուն» ինձ համար հարազատ ակումբ է, այստեղից եմ սկսել առաջին քայլերս, շատ ուրախ եմ վերադարձիս համար, այստեղ մթնոլորտը շատ լավն է։ Թիմի որակներին ծանոթ եմ, հանդիպումներին հետևել եմ, լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնց հետ փորձելու ենք հաջողությունների հասնել»։ 

 

ԹԻՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Թիմն ինձ լավ ընդունեց, տղաների հետ արդեն  բավական ժամանակ է՝ մարզվում ենք, հարմարվել եմ թիմի խաղաոճին։ Երկու օրից էլ մեկնարկում է առաջնությունը, կփորձենք լավ սկսել այն ու ավարտել մրցանակային տեղերում։ Կօգնեմ թիմին ինչով կարող եմ, հուսամ՝ կկարողանամ արդարացնել սպասելիքները»։