Not Selected

ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԴԵՌ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂ ԿԱ»

09/07/2021

Հուլիսի 8-ին Սլովենիայում «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումն անցկացրեց «Մարիբորի» հետ (1-0): Խաղից հետո մենք զրուցեցինք «Ուրարտուի» պաշտպան Էդգար Գրիգորյանի հետ, որը կիսվեց իր տպավորություններով.

«Մեզ շատ դժվար մրցակից է բաժին հասել, բայց լավ խաղացինք, փորձեցինք խաղալ մեր խաղը և դա մեզ հաջողվեց: Առաջին խաղակեսում մենք բավական շատ պահեր ունեինք, որոնք կարող էինք օգտագործել, պարզապես եզրափակիչ փուլում միշտ ինչ-որ բան չէր ստացվում:

Ընդհանուր առմամբ, թիմը շատ լավ էր տեղաշարժվում ՝ ինչպես հակագրոհների, այնպես էլ պաշտպանական գործողությունների ժամանակ: Ցավոք, գոլ բաց թողեցինք: Բայց դեռ ոչինչ կորած չէ, առջևում պատասխան հանդիպումն է, որը մենք կխաղանք մեր երկրպագուների ներկայությամբ, ինչը շատ մոտիվացնող է: Կարծում եմ՝ կարող ենք հաջողության հասնել»: