Not Selected

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒ․ «ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԵԼ»

01/08/2021

«Նորավանքի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո խաղի մասին իր կարծիքը հայտնեց Ուգոչուկվու Իվուն․

«Լավ խաղ էր, մեր առաջին հանդիպումն էր այս առաջնությունում, դրա համար էլ մի փոքր բարդ ստացվեց։ Շատ կարևոր է, որ այդ խաղում հաղթանակ տոնեցինք։ Շատ բան է կախված, թե ինչպես ես սկսում առաջնությունը։ Հուսով եմ, որ այս հաղթանակը կօգնի որ մենք հունի մեջ մտնենք։ Գոլս գեղեցիկ ստացվեց, բայց ավելի ուրախ եմ թիմի հաղթանակի համար, իսկ գոլի տոնակատարության ժամանակ արած ժեստս նշանակում էր, որ պետք է լուռ մնանք ու շարունակենք քրտնաջան աշխատել, որպեսզի հասնենք ավելիին»։