Not Selected

3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

24/08/2021

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի շրջանակում սեպտեմբերի 3-ին և 5-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ։

Այս խաղերին նախապատրաստվելու համար Վարազդատ Ավետիսյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 3 ֆուտբոլիստների՝ Էրիկ Սիմոնյանին, Ռուբեն Աբրահամյանին և Համլետ Սարգսյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր պատանեկան հավաքականին առաջիկա խաղերում։