Not Selected

ԱՎԱՐՏՎԵՑ ՌԱՖԱՅԵԼ ԹՈՐԳՈՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

26/08/2021

Օգոստոսի 23-ին մեկնարկել էր Արցախյան պատերազմում զոհված Ռաֆայել Թորգոմյանի հիշատակին նվիրված մրցաշարը։ Մասնակից 8 թիմերի շարքում էր նաև «Ուրարտու-2-08»-ը։ Մեր պատանեկան թիմը, խմբային փուլում երկու հաղթանակ տոնելով «Միկա-08»-ի (2-1) և «Օնոր Ակադեմիա-08»-ի (6-0) նկատմամբ և մեկ ոչ-ոքի արդյունք գրանցելով «Արարատ-Արմենիա-08»-ի հետ խաղում (2-2), դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։ Այստեղ մեր մրցակիցը «Արարատ-08» թիմն էր, որին, ցավոք, զիջեցինք 1-0 հաշվով։ «Ուրարտու-2-08» թիմին մնում էր պայքարել միայն մրցաշարում երրորդ տեղը գրավելու համար։ Սակայն  կրկին 1-0 հաշվով զիջեցինք «Միկա-08»-ին։ Արդյունքում, հուշամրցաշարն ավարտեցինք 4-րդ հորիզոնականում։