Not Selected

ԲԱՆՆԻԿՈՎԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ

30/08/2021

Ուկրաինայում ընթացող Վիկտոր Բաննիկովի հուշամրցաշարի խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 1-3 հաշվով պարտություն է կրել Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականից։

Մեր ֆուտբոլիստներն առաջինն են գոլ խփել, կրկին աչքի է ընկել «Ուրարտուի» ֆուտբոլիստ Լևոն Բաշոյանը, բայց բելառուսները առաջին կեսում կարողացել են հավասարեցնել հաշիվը, իսկ երկրորդ կեսում էլ երկու գոլ խփելով հաշվի մեջ առաջ են անցել։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Ալիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաշոյանն ընդգրկված էին թիմի մեկնարկային կազմում։ Հովհաննիսյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Բաշոյանը փոխարինվեց 72-րդ րոպեին։ Դարպասապահ Հայկ Ղազարյանն էլ պահեստայինների թվում էր։

Բաննիկովի հուշամրցաշարում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 30-ին։ Մեր հավաքականը 7-րդ տեղի համար պայքարում ուժերը կչափի Սլովակիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։