Not Selected

ԲԱՆՆԻԿՈՎԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵՑ 8-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ

31/08/2021

Ուկրաինայում ավարտվեց Վիկտոր Բաննիկովին նվիրված հուշամրցաշարը։ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մրցաշարի 7-8 տեղերի համար պայքարում 0-3 հաշվով զիջեց Սլովակիայի մինչև 17 տարեկանների հավաքականին։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներից Լևոն Բաշոյանը մեկնարկային կազմում էր, իսկ Ալիկ Հովհաննիսյանն ու Հայկ Ղազարյանը մտան փոխարինման։