Not Selected

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ․ «ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ՆՄԱՆ ԽԱՂՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ ԿԱՏԱՐԵԼԸ»

14/09/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպման առաջին հարվածը կատարեց բռնցքամարտիկ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։ Մինչ այդ մարզիկը շրջեց նաև ակումբի տարածքով, հանդիպեց երկրպագուների հետ ու ինքնագրեր բաժանեց նրանց։ Իսկ վերջում մարզիկը կիսվեց իր տպավորություններով․

«Մեծ պատիվ է այստեղ գտնվել ու նման խաղի առաջին հարվածը կատարելը։ Մի պահ ես ինքս էլ ցանկացա այստեղ ֆուտբոլ խաղալ։ Շատ տպավորված եմ մարզաբազայով, այստեղ բոլոր պայմանները կան, իսկ երեխաներին մնում է միայն լավ մարզվել ու հասնել այն նպատակներին, որոնք դրել են իրենց առջև»։