Not Selected

ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆՆ ԻՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏԵՂՆ ՈՒՆԵՑԱՎ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ

14/09/2021

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սիրված դերասան Խորեն Լևոնյանը բաց չի թողնում ոչ միայն «Ուրարտուի», այլև Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի և ոչ մի հանդիպում։ Ակումբը որոշեց յուրահատուկ նվեր պատրաստել անվանի դերասանի համար։

Այսուհետև «Ուրարտուի» մարզադաշտում  Խորեն Լևոնյանն իր անվանական տեղն ունի և այն նախատեսված է միայն նրա համար։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը թողարկել է նաև մրցաշրջանի համար նախատեսված անդամաքարտեր ու նրանից առաջինը հանձնվեց հենց Խորեն Լևոնյանին։

«Շնորհակալ եմ»,- իր ինստագրամյան էջում գրել էր Լևոնյանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ուրախ է սեփական հարկի տակ ընդունել ոչ միայն սպորտային աշխարհի, այլև մշակութային և այլ բնագավառների անվանի գործիչների։ Ֆուտբոլն էլ ինքնին մշակույթ է ու նման հարաբերությունների ստեղծումը միայն ու միայն ավելի մասսայական է դարձնում մեր աշխատանքը։