Not Selected

ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

15/09/2021

Անցած հանգստյան օրերին մեկնարկեց մանկապատանեկան առաջնությունների 2021/2022 մրցաշրջանը։ Առաջինը իրենց ելույթները սկսեցին Մ-17 և Մ-18 տարիքային խմբերը ներկայացնող թիմերը։ «Ուրարտուի» պատանեկան թիմերն առաջնությունում մեկնարկեցին վստահ հաղթանակներով։

Մ-18 տարեկանների Ա խմբում ընդգրկված «Ուրարտու-05» թիմն առաջին տուրում  հյուրընկալվել էր «Լոռի ՖԱ-05»-ին։ Մեր տղաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Լևոն Բաշոյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արթուր Թալասյանը։ 

Իսկ Մ-17 տարեկանների Ա խմբում կայացած «Լեռնային Արցախ-06» - «Ուրարտու-1-06» խաղում մեր թիմը 6 գոլ հեղինակեց։ Դուբլ ձևակերպեց Արմեն Առաքելյանը, մեկական գոլ էլ խփեցին Գագիկ Պետրոսյանը, Էրիկ Ղուլինյանը, Ալեն Գրիգորյանը և Վահե Շապաղաթյանը։ 

ՀԱՋՈՐԴ ՏՈՒՐ

Հայաստանի Մ-17 տարեկանների Ա խումբ

17․09.2021 / 15։00 «Սևան ՖԱ-05» - «ՈՒրարտու-1-06»

Հայաստանի Մ-18 տարեկանների Ա խումբ

17․09.2021 / 15։00 «Ուրարտու-05» - «Փյունիկ-05»