Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

16/09/2021

Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 19-ից 21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում, որից հետո կուղևորվի Խորվաթիա մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։

Այդ կապակցությամբ «Ուրարտուից» միանգամից 6 ֆուտբոլիստուհիներ՝ Դիանա Մելիքբեկյանը, Էմմի Սարգսյանը, Հասմիկ Գրիգորյանը, Արաքսյա Ամիրյանը, Լուսինե Կոտանյանը և Միլենա Սայադյանը հրավիրել են պատանեկան հավաքական։

Մեր ընտրանին ընգրկվել է Բ լիգայի 2-րդ խմբում և մրցելու է Խորվաթիայի (23.09), Լիտվայի (26.09) և Ղազախստանի (29.09) հավաքականների հետ։

Հաջողություն ենք մաղթում մեր պատանեկան հավաքականին։