Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2-07»-Ը՝ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ 3-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

22/09/2021

Սեպտեմբերի 19-21-ը «Փյունիկ» և «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբների նախաձեռնությամբ անցկացվեց «Սասունցի Դավիթ Աշխարհազոր» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի հիշատակին նվիրված մրցաշարը։ Մասնակից 6 թիմերի շարքում էր նաև «Ուրարտու-2-07»-ը։

Մեր թիմը 3 հանդիպում անցկացրեց․ նախ՝ 5-0 հաշվով հաղթեց «Ալաշկերտ-07»-ին, ապա 2-1 հաշվով զիջեց «Փյունիկ-1-07»-ին, իսկ վերջին խաղում 2-0 հաշվով առավելության հասավ «Վեստ Արմենիա-07»-ի նկատմամբ։ 2 հաղթանակ և 1 պարտություն արդյունքով մեր թիմը դարձավ հուշամրցաշարի 3-րդ տեղի մրցանակակիր։ Թիմի պաշտպան Գոռ Գրիգորյանն էլ ճանաչվեց հուշամրցաշարի լավագույն պաշտպան։