Not Selected

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

29/09/2021

«Նոայի» հետ հանդիպմանն «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղադաշտ մտան Արցախյան երկրորդ պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի պատկերով շապիկներով։

Հատկանշական է, որ նախորդ տարի հենց այս օրն էր Իսրայելյանը մեկնել ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը։ Հանդիպումը մեկնարկեց նաև 1 րոպե լռությամբ։