Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

23/09/2021

Սեպտեմբերի 23-ից 25-ը Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կացնկացնի։

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հովհաննես Ուրուշանյանին, Դավիթ Հարությունյանին, Էրիկ Ասատրյանին և Հայկ Աբգարյանին։

Հավաքի ընթացքում մեր ընտրանին կանցկացնի երկու ընկերական հանդիպում։ Սեպտեմբերի 24-ին մեր տղաները կմրցեն «Նոա-05»-ի, իսկ հավաքի վերջին օրը՝ սեպտեմբերի 25-ին կհանդիպեն «Ակադեմիա-06» թիմի հետ։ Հանդիպումները կմեկնարկեն համապատասխանաբար 10։30-ին և 11։00-ին։ 

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։