Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 8 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-14 ՀԱՎԱՔԱԿԱՆ

21/02/2020

Փետրվարի 23-26-ը Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Մանկապատանեկան հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Ալբերտ Հարությունյանը, Արման Օհանյանը, Վահե Շապաղաթյանը, Դավիթ Ղիասյանը, Ալիկ Գասպարյանը, Արման Առաքելյանը, Գագիկ Պետրոսյանը և Հայկ Հովհաննիսյանը: