Not Selected

Հաճելի անակնկալ «Ուրարտու» ակադեմիայի սաների համար

14/11/2019

«Ուրարտու» ՖԱ ֆուտբոլիստներ Իգոր Ստանոևիչը և Յուրիցա Գրգեցը, իմանալով, որ Ակադեմիայի պատանի ֆուտբոլիստներից մեկը՝ Գոռ Կարաքեհյանը, վնասվածքի պատճառով արդեն մեկ շաբաթ է՝ չի մասնակցում մարզումներին սիրելի ակումբում, գլխավոր մարզիչ Նարեկ Ամիրյանի հետ որոշեցին անակնկալ մատուցել նրան՝ այցելելով տուն:

Անակնկալը ստացվեց. Գոռը ջերմ ժպիտով ընդունեց ֆուտբոլիստներին, զրուցեց նրանց հետ, տվեց իրեն հետաքրքրող ֆուտբոլային հարցեր և առաջարկեց միասին PlayStation խաղալ:

Նրանց միացավ նաև Հակոբ Կարաքեհյանը՝ Գոռի ավագ եղբայրը, ով նույնպես «Ուրարտու» ակադեմիայի սան է:


Իգորն ու Յուրիցան Գոռին շուտափույթ ապաքինում մաղթեցին և հրավիրեցին նոյեմբերի 23-ին կայանալիք «Ուրարտու» - «Նոա» հանդիպմանը՝ սիրելի թիմին երկրպագելու համար:

Հաճելի օրվա մասին ավելի պատկերավոր կպատմեն լուսանկարները և տեսանյութը: