Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԱԿՈՒՄԲԻ ՍԱՆԵՐԸ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՐԵՑԻՆ»

17/06/2020

«Գանձասար-Կապանի» հետ խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռավար կարգով պատասխանեց լրագրողների հարցերին․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հետաքրքիր խաղ էր, չնայած ոչ-ոքիին՝ պայքարը խաղի սկզբից մինչև վերջ շարունակվեց, ինձ դուր եկավ երկրորդ խաղակեսը մեր կատարմամբ, մի կողմից խաղի որակն էր բավական լավը  ունեինք առավելություն, երկրորդը՝ որովհետև մեր տղաները շատ հետաքրքիր գրոհներ էին կազմակերպում։ Պորտոգալյան-Կոբզար-Տարախչյան եռանկյունին կոմբինացիոն շատ լավ գրոհներ էր իրագործում, դրանք մենք կվերլուծենք ու կօգտագործենք մարզումային գործընթացում: Ընդհանուր առմամբ խաղից տպավորությունները լավն են՝ չնայած նրան, որ  մեզ մոտ բացակայում էին շատ խաղացողներ հիմնական կազմից, բայց ակումբի երիտասարդ սաները կարծում եմ՝ հուսախաբ չարեցին, մեկը խաղաց լավ, մյուսն ավելի լավ»:

ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մեկ անգամ Ռուսաստանում նման հարցի պատասխանել եմ, ասելով․ «Դա ձեր գործը չէ»: Անցել է 5-ից 10-ը տարի, բայց կրքերը չեն հանդարտվել։ Հիմա, երբ նման հարցերի եմ պատասխանում՝ մտածում եմ։ Գիտե՞ք, թե ինչ եմ մտածում։ Ես այդպես եմ որոշել»:

ՊՈՐՏՈՒԳԱԼՅԱՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՓԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պորտուգալյանը խաղաց լավ ու որակյալ ֆուտբոլ, ես նրան շնորհակալություն հայտնեցի խաղի համար, ոչ միշտ եմ դա անում անկեղծորեն ու ոչ բոլոր ֆուտբոլիստներին եմ շնորհակալություն հայտնում։ Ամեն դեպքում որոշեցինք վերջին 15 րոպեն հնարավորություն տալ Էրիկ Պետրոսյանին: Աբրահամ Պորտուգալյանը դեռ  պատրաստ չէր նման ինստենսիվ հանդիպմանը, իսկ Էրիկին տրամադրեցինք խաղաժամանակ, բայց կարծում եմ, որ այն քիչ էր»:

ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԸՆԴՄԻՋՄԱՆԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նա ֆիզիկապես պատրաստ է խաղալ 90 րոպե, բայց ինձ այդքան էլ չի գոհացնում, թե նա ինչպես է խաղում, ես հարցեր ունեմ նրա խաղի վերաբերյալ, ինքն էլ գիտի այդ մասին, բայց նա դեռ չի ուղղել դրանք»: