Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է»

30/05/2020

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է Հայաստան։ Այժմ նա ինքնամեկուսացված է և թիմի մարզումներին կարող է մասնակցել միայն մեկուսացման համար պահանջվող ժամանակն անցկացնելուց հետո։ Մենք հեռախոսազրույց ենք ունեցել Գրիգորյանի հետ․

«Ինձ լավ եմ զգում, այժմ մեկուսացված եմ և պետք է պահպանեմ անվտանգության բոլոր կանոնները։ Սարսափելի ոչինչ չկա, որովհետև իմ մարզչական շտաբն իրականացնում է այն աշխատանքը, որը հարկավոր է։ Մարզումները նկարահանվում են, իսկ ես տեսանյութերի օգնությամբ հետևում եմ աշխատանքի ընթացքին, վերլուծում ու շտկումներ կատարում։ Այժմ հարկավոր է պահպանել ինքամեկուսացման պահանջները»։

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Ուրարտուն» կմրցի «Գանձասար-Կապանի» հետ։ Այդ հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզահամալիրում հունիսի 1-ին և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Խաղն անցկացվելու է առանց հանդիսականների։