Not Selected

Արամ Բարեղամյանը՝ ռեկորդի հեղինակ

25/09/2019

Not Selected

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Երևանի» դեմ խաղը 173-րդն էր ՀՀ առաջնություններում «Ուրարտուի» կազմում Արամ Բարեղամյանի համար: Այսպիսով՝ Արամը շրջանցեց Սամվել Մելքոնյանին, ով «Ուրարտուի» կազմում ՀՀ առաջնությություններում անց է կացրել 172 հանդիպում և դարձավ ակումբի պատմության նոր ռեկորդակիրը: 

Այսօր ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը շնորհավորեց և Բարեղամյանին հանձնեց ռեկորդը խորհրդանշող մարզաշապիկը:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր թիմի ավագին և մաղթում նրան երկարամյա հաղթական կարիերա «Ուրարտուի» կազմում: