Not Selected

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ

23/12/2020

Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքի 73-րդ տարում վախճանվել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրիասյանը։

Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունը ու ցավոք բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։

Արկադի Անդրիասյան անուն-ազգանունը ոսկե տառերով է գրված հայկական սպորտի տարեգրությունում և հավերժ կմնա մեր հուշերում, որպես հայկական ֆուտբոլի դասական։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Արկադի Անդրիասյանի հարազատներին ու բարեկամներին։ 

Հավելենք, որ 2019 թվականի օգոստոսից Անդրիասյանն աշխատում էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, զբաղեցնելով նախ զարգացման գծով փոխտնօրենի, այնուհետև գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնները։