Not Selected

ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

30/06/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել պաշտոնի փոփոխություն։ Ակումբի զարգացման գծով փոխտնօրեն Արկադի Անդրիասյանը նշանակվել է ակումբի գլխավոր տնօրենի խորհրդական։

Բազմափորձ մասնագետին մաղթում ենք հաջողություն և բեղմնավոր աշխատանք նոր կարգավիճակում։

Հավելենք, որ լեգենդար ֆուտբոլիստը «Ուրարտուում» է 2019 թվականի օգոստոսից և զբաղեցնում էր ակումբի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։