Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆ - ԻՍԼԱՆԴԻԱ 2-0

28/03/2021

Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի J խմբի երկրորդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ։

Մեր ընտրանու կազմում աչքի ընկան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։

«Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 56-րդ րոպեին։ Պահեստայինների թվում էին Արսեն Բեգլարյանն ու Անատոլի Այվազովը, իսկ Արթուր Միրանյանը բացակայում էր թիմի հայտացուցակից։

Հավելենք, որ  աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի J խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Ռումինիայի ընտրանուն։ Այդ հանդիպումը կկայանա մարտի 31-ին և կմեկնարկի ժամը 20։00-ին։