Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՄԻՆԻԱ 3-2

31/03/2021

Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի J խմբի երրորդ տուրում սեփական հարկի տակ 3-2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։

Խաղը գերդիտարժան ստացվեց ու բավականին հետաքրքիր սցենար ունեցավ։ Առաջինն աչքի ընկան մեր ընտրանու ֆուտբոլիստները, իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։ Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստները կարողացան ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ, սակայն հանդիպման վերջնամասում Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ քամբեք ձևակերպեց։ Հաշիվը հավասարեցրեց Վարազդատ Հարոյանը, իսկ Տիգրան Բարսեղյանը հաշիվը դարձրեց վերջնական։ Հայաստան – Ռումինիա 3-2։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներից Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովն ու Հակոբ Հակոբյանը ընդգրկված էին հավաքականի պահեստայինների թվում։

Հավելենք, որ այս խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականը 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է J խումբը։