Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆ Մ-21 - ԲԵԼԱՌՈՒՍ Մ-21 1-2

26/03/2021

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ստուգողական հանդիպում անցկացրեց Բելառուսի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվեց Բելառուսի երիտասարդական հավաքականի հաղթանակով՝ 1-2 հաշվով։

Առաջինն աչքի ընկան հյուրերը, գոլի հեղինակ դարձավ Վլադիսլավ Լոժկինը, բայց Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները կարողացան խփել պատասխան գոլը։ Տուգանային հարվածից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սերոժ Թիթիզյանը։ Երկրորդ կեսի վերջնամասում բելառուսցի ֆուտբոլիստները խփեցին այս խաղի վերջին ու հաղթական գոլը, աչքի ընկավ Եգոր Բոգոմոլսկին։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներից Էրիկ Փիլոյանն ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Գևորգ Տարախչյանը խաղաժամանակ ստացավ երկրորդ կեսում։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում հանդես եկան նաև «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստները՝ Արման Ղազարյանը, Պետրոս Մանուկյանը, Միքայել Միրզոյանը, Նարեկ Աղասարյանը, Սերգեյ Մկրտչյանն ու Նարեկ Գրիգորյանը։