Not Selected

Գավաթային փաստեր.1/4-րդ եզրափակչին ընդառաջ

26/11/2019

Default Image

«Ուրարտուի» գավաթային պատմությունը սկսվում է 1992թ-ից: Հենց այդ տարի ակումբը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը:

Հաջորդ տարիներին թիմը 5 անգամ հասավ մինչև գավաթի եզրափակիչ (2003, 2004, 2008, 2009, 2010):

2007 թվականին չեխ Յան Պոշտուլկայի գլխավությամբ «Ուրարտուն» երկրորդ անգամ հաղթեց Հայաստանի գավաթը՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով «Արարատին»։

Իր վերջին հաջողությունը գավաթային մրցավեճերում թիմը գրանցեց 2015/16թթ. խաղարկությունում՝ իսպանացի Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ՝ եզրափակչում 2-0 հաշվով առավելության հասնելով «Միկայի» նկատմամբ ու իր պատմության ընթացքում երրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը:

Փաստորեն, «Ուրարտուն» Հայաստանի եռակի գավաթակիր է: Վաղը տղաները կարող են ևս մեկ քայլով մոտենալ 4-րդ անգամ գավաթն իրենց գլխավերևում պահելուն:

«Փյունիկ»-«Ուրարտու»

Այս տարի «Ուրարտուն» 23-րդ անգամ մեկնարկեց Հայաստանի գավաթի խաղարկություններում ու հասավ 1/4-րդ եզրափակիչ՝ 1/8-րդ եզրափակչում  հաղթահարելով «Փյունիկի» արգելքը: Ընդ որում, թիմը հաղթանակի հասավ հետխաղյա 11 մետրանոցներով՝ 5։3:

«Ուրարտու»-«Լոռի»

Գավաթի խաղարկությունում թիմերն առաջին խաղն են անցկացնելու: Հայաստանի առաջնությունում հանդիպել են 4 անգամ. 
 
«Ուրարտուն» հաղթել է 2 անգամ, «Լոռին»՝ 1, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-5.
 
27 նոյեմբերի, ժ.14:30, Վանաձորի ակադեմայի մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ: