Not Selected

Հայաստանի գավաթ. «Ուրարտուն» կիսաեզրափակչում է

27/11/2019

Default Image

Հայաստանի գավաթի 1/4-րդ  եզրափակչի «Լոռի» - «Ուրարտու» հանդիպումն ավարտվեց 0:1 հաշվով, և «Ուրարտուն» դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ:

Հանդիպման միակ հաղթական գոլը 31-րդ րոպեին խփեց «Ուրարտուի» հարձակվող Եվգենի Կոբզարը:

Նշենք, որ սա թիմի նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի նորամուտի խաղն էր, որը  նշանավորվեց հաղթանակով: 

Վանաձորի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը սպասարկում էր Արթուր Սաֆարյանը:

Ստորև ներկայացնում ենք հանդիպման ֆոտոռեպորտաժը.