Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՍԿԻՐԻՋՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱ ՕԳՆԵԼ ԹԻՄԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍՆԵԼ»

23/06/2020

«Արագածի» նկատմամբ տոնած կամային հաղթանակից հետո (2-1) «Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Արթուր Միսկիրիջյանը մեզ հետ զրույցում կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով․

«Դժվար հաղթանակ էր, ուրախ եմ, որ գոլ խփեցի ու կարողացա օգնել թիմին հաղթանակի հասնել։ Այս 3 միավորը շատ անհրաժեշտ էր։ Հուսով եմ, որ նույն կերպ կշարունակենք նաև հետագա խաղերում ու կկարողանանք հաղթանակներ տոնել»։

Միսկիրիջյանի կարծիքով այս հաղթանակը կարևոր էր նաև հոգեբանական առումով․

«Նախորդ երկու խաղերում պարտություններ էինք կրել, անկում էր նկատվում, բայց վստահ եմ, որ այս հաջողությունն ամեն ինչ իր տեղը կգցի ու մենք հաջորդ խաղերում էլ հաղթանակներ կտոնենք»։

Հավելենք, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին։ Հանդիպումը կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 27-ին և կմեկնարկի ժամը 18։00-ին։