Not Selected

ԲԱՆՆԻԿՈՎԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ․ ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆԻ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳՈԼԸ

28/08/2021

Ուկրաինայում ընթացող Բաննիկովի հուշամրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Բուլղարիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ։

Մեր ֆուտբոլիստներն առաջինն են գնդակ բաց թողել, բայց հիմնական ժամանակի ավարտին ավելացրած երկրորդ րոպեին կարողացել են գոլ խփել ու հավասարացնել հաշիվը, աչքի է ընկել «Ուրարտուի» ֆուտբոլիստ Լևոն Բաշոյանը։

Ներկայացնում ենք մեր պատանի ֆուտբոլիստի փայլուն գոլը: