Not Selected

Շնորհավորում ենք Արամ Հայրապետյանին

22/11/2019

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, իր ծննդյան 33-ամյակն է տոնում «Ուրարտու» ՖԱ-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը: Մեր թիմը սրտանց շնորհավորում է Արամին ու մաղթում մեծ հաջողություններ կյանքում ու կարիերայում:

Արամը ֆուտբոլային կարիերան սկսել է 2008-ին՝ «Սոչի-04» ՖԱ-ում: 2017 թվականից նա «Ուրարտու» ՖԱ-ի , իսկ 2018-ից Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահն է: