Not Selected

ԱՎԱՐՏՎԵՑ ԿԻՊՐՈՍՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ  

19/02/2020

«Ուրարտուն» ավարտեց Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքը։ Փետրվարի 6-ից 19-ը երևանյան ակումբը նախապատրաստվեց Այիա Նապա քաղաքում։ Թիմն այս ընթացքում ստուգողական 4 հանդիպում անցկացրեց․

08/02/2020 «Ուրարտու» - «ՈՒֆա» 0-0 (տեսություն)

13/02/2020 «Ուրարտու» - «Սուդուվա» 1-0 (տեսություն)

17/02/2020 «Ուրարտու» - «Չամ» 1-0 (տեսություն)

18/02/2020 «Ուրարտու» - «Տեքստիլշիկ» 1-2 (տեսություն)

Փետրվարի 19-ի երեկոյան «Ուրարտուն» Լառնակա-Աթենք-Երևան չվերթով կժամանի հայրենիք։ Մի քանի օր հանգստանալուց հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները սեփական մարզաբազայում կսկսեն նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածի մեկնարկին։

Հավելենք, որ տարվա առաջին պաշտոնական խաղն «Ուրարտուն» կանցկացնի մարտի 2-ին, մրցակիցը Վանաձորի «Լոռին» է։ Խաղը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 17։00-ին։