Not Selected

ԴԱՎԻԹ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ

10/07/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել պաշտոնի նշանակում։ Ակումբի սպորտային տնօրեն է նշանակվել Դավիթ Աբրահամյանը։

Աբրահամյանը տևական ժամանակ է, ինչ ֆուտբոլային գործունեություն է ծավալում, ժամանակին զբաղեցրել է նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։

«Ինձ համար սա նոր ու հետաքրքիր մարտահրավեր է։ Ես ուրախ եմ՝ «Ուրարտուի» ընտանիքի անդամը դառնալու համար։ Դեռ նախորդ տարի մենք Ջևան Չելոյանցի հետ քննարկել էինք հնարավոր համագործակցության տարբերակները։ Շնորհակալ եմ, որ վստահեցին ինձ։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու, հուսով եմ, որ այդ աշխատանքը ակումբին հաջողություն կբերի շատ ուղղություններում»,- մեզ հետ զրույցում նշեց Աբրահամյանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Դավիթ Աբրահամյանին նոր պաշտոն ստանալու կապակցությամբ և մաղթում բեղմնավոր և արդյունավետ աշխատանք։