Not Selected

«Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը «Fair play»-ի մրցանակ է ստացել

03/12/2019

Default Image

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի 2020/21 մրցաշրջանի վիճակահանությունը, որի ընթացքում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացած Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնության «Արդար խաղի» (Fair play) մրցանակը շնորհվեց Հայաստանի Մ-19 հավաքականին: ՈՒԵՖԱ-ի Գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը մրցանակ հանձնեց հավաքականի և «Ուրարտու-2»-ի պաշտպան Արսեն Եղիազարյանին:

Հիշեցնենք, ամեն մրցաշարից հետո ՈւԵՖԱ-ն մրցանակը հանձնում է այն հավաքականին, որը հանդիպումների ժամանակ աչքի է ընկել ցուցաբերած կարգապահությամբ: Հիշեցնենք, ամեն մրցաշարից հետո ՈւԵՖԱ-ն մրցանակը հանձնում է այն հավաքականին, որը հանդիպումների ժամանակ աչքի է ընկել ցուցաբերած կարգապահությամբ:

Շնորհավորու՜մ ենք: