Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒԶ. «ԽԱՂԻՑ ԽԱՂ ԱՌԱՋԱԴԻՄՈՒՄ ԵՆՔ»

03/09/2020

«Սևանի» հետ խաղում (5-2) ռուս կենտրոնական պաշտպանը դուբլ ձևակերպեց, իսկ խաղից հետո կիսվեց իր տպավորություններով․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսն այդքան էլ լավ չստացվեց, դաշտում տեղաշարժը վատն էր, կարելի է ասել՝ արագ գոլ բաց թողեցինք, բայց մեր մեջ ուժ գտանք ու հենց առաջին խաղակեսում էլ երկու գոլ կարողացանք խփել։ Բացի այդ երկրորդ խաղակեսում մեզ մոտ ամեն ինչ լավ էր ստացվում՝ և՛  պրեսինգը, և՛ գոլերը, ուստի ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ վատ խաղ չստացվեց»։

ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ

«Երկու գոլ կարողացա խփել, ինչը թիմի համար շատ կարևոր էր, հաղթեցինք։ Շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին»։

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ՝ խաղից խաղ մենք փորձում ենք ավելացնել ու ինչ-որ տեղ այն ստացվում է, ուստի «Ալաշկերտի» հետ հանդիպմանը կմոտենանք օպտիմալ մարզավիճակում»։