Not Selected

ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ «ՈՒՐԱՐՏՈՒ»

21/07/2020

21-ամյա եզրային պաշտպան Էդգար Գրիգորյանը, որը վարձակալական հիմունքներով ավարտված մրցաշրջանում հանդես էր գալիս «Նոայի» կազմում վերադարձավ «Ուրարտու»։

Գրիգորյանն արդեն ներգրավվել է մարզումային գործընթացին և «Ուրարտուի» կազմում նախապատրաստվում է նոր մրցաշրջանի մեկնարկին։

Հավելենք, որ Գրիգորյանը «Նոայի» կազմում ավարտված մրցաշրջանում անցկացրել էր 8 հանդիպում, դարձել Հայաստանի գավաթակիր։ Գրիգորյանը նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամ է, որի կազմում պաշտոնական 6 հանդիպման է մասնակցել։