Not Selected

Արամ Հայրապետյանը Հայաստանի հավաքականի կազմում լավագույնն է՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերում

21/11/2019

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Ուրարտու» ՖԱ-ի դարպասապահ Արամ Հայրապետյանը Fed Ex Performance Zone-ի վարկածով ճանաչվել է Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստ՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերով: Արամ Հայրապետյանն իր օգտնին ունի 747 միավոր: Եվրո-2020-ի շրջանակներում հավաքականի կազմում նա անցկացրել է 10 հանդիպում՝ կատարելով 45 սեյվ:  Կայքի հաղորդմամբ՝ երկրորդ հորիզոնականում Հենրիխ Մխիթարյանն է՝ 612 միավորով:

Արամ Հայրապետյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 2008-ին՝ «Սոչի-04» ակումբում: 2017 թվականից նա «Ուրարտու» ՖԱ-ի , իսկ 2018-ից Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահն է: Ազգային ընտրանու կազմում նա անցկացրել է 20 հանդիպում: