Not Selected

ԵՎԳԵՆԻ ԿՈԲԶԱՐ․ «ՊԵՏՔ Է ԲԱՐԵԼԱՎԵՆՔ ԽԱՂԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»

23/07/2020

«Վանի» հետ խաղից հետո (3-2) զրուցել ենք «Ուրարտուի» հարձակվող Եվգենի Կոբզարի հետ.

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մրցաշրջանի ավարտից հետո սա մեր առաջին ստուգողական հանդիպումն էր։ Ընդհանրապես չենք հանգստացել այս ընթացքում, մարզվում էինք ամբողջ ծանրաբեռնվածությամբ, այժմ ստուգողական հանդիպումների ժամանակն է, կարծում եմ՝ այսօր հավասար խաղ ստացվեց։ Առաջին կեսում մի քանի արագ գրոհի հնարավորություն ունեցանք, մենք դավանում ենք արագ ֆուտբոլ, աշխատում ենք արագ խաղալ, առաջին խաղում ամենակարևորը հաղթանակն էր, հետագայում պետք է բարելավենք մեր գործողությունները»։

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Այժմ թիմը համալրվում է նոր ֆուտբոլիստներով, ինչ-որ մեկը գտնվում է լավ մարզվիճակում, ինչ-որ մեկը նոր է հավաքում այն, ինձ թվում է մրցաշրջանի մեկնարկին բոլորը 100 տոկոսով պատրաստ կլինեն»։

ՆՈՐԵԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հասկանալի է, որ դեռ խաղակցվածության խնդիր կա, բայց դեռ ունենք ժամանակ, մարզումների ընթացքում կարող ենք բարելավել համագործակցությունը»: