Not Selected

ԵՎԳԵՆԻ ԿՈԲԶԱՐ. «ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼՈՒ ԽԱՂԱԴԱՇՏ՝ ԻՆՉՊԵՍ ԻՍԿԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ»

23/06/2020

Վաղը՝ հունիսի 24-ին, «Ուրարտուն» կանցկացնի Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, որտեղ մրցակիցը կլինի «Նոան»։ Չափազանց պատասխանատու ու կարևոր խաղից առաջ զրուցել ենք թիմի հարձակվող Եվգենի Կոբզարի հետ։

 

ԳԱՎԱԹԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Մեզ սպասվում է մրցաշրջանի կարևորագույն խաղը։ Գավաթային կիսաեզրափակչի պատասխան խաղում պետք է դուրս գանք՝ ինչպես իսկական մարտի ու մեռնենք խաղադաշտում լավագույն արդյունքին հասնելու համար։ Տրամադրվածությունը ֆանտաստիկ է, նման խաղերին նույնիսկ տրամադրել պետք չէ, ֆուտբոլիստն ինքն է գիտակցում պահի կարևորությունը։ Մենք եվրոգավաթային ուղեգիր վաստակելու հնարավորություն ունենք, սա միակ ճանապարհն է»։

 

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինտենսիվ մարզումներ ենք իրականացնում, թիմը ֆիզիկական տեսանկյունից որևէ խնդիր չունի, վնասվածք ունեցող ֆուտբոլիստները կամաց-կամաց վերականգնվում են։ Ես էլ արդեն վերականգնվել եմ, «Գանձասար-Կապանի» հետ խաղում մոտ 60 րոպե խաղաժամանակ ստացա, կարելի է ասել՝ պատրաստ եմ»։

 

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

««Նոան» հեշտ մրցակից չէ, թիմային լավ ոգի ունեն, երևում է, որ ունեն լավ մարզչական շտաբ, որը մեծ ծավալի աշխատանք է իրականացրել կարանտինի ընթացքում։ Ցանկալի մրցակից չէ, բայց նաև մենք ցանկալի մրցակից չենք» ։